Մարդու իրավունքներն իսլամում

Այսօր իսլամ ասելով` առաջին հերթին հասկանում ենք «իսլամական ֆունդամենտալիզմը», որն էլ ստեղծում է հիմնական պատկերացումը համաշխարհային այդ կրոնի նկատմամբ: Մինչդեռ հասարակական կյանքի իրավական, սոցիալական և տնտեսական նորմերը այնպիսի մանրամասնությամբ են նկարագրված մահմեդականների սուրբ գրքում` Ղուրանում, որ շատ իսլամագետների կարծիքով, կարող են համեմատվել Մարդու իրավունքների դեկլարացիայի հետ :
Հաճախ իսլամի վերաբերյալ բացասական կարծիքի ձևավորման առիթ են տալիս նաև իսլամական պետություններում պետական կառավարման մարմինների կողմից լրատվական գործընթացների վրա տոտալ հսկողության սահմանումը, բնակչության քաղաքական պասիվությունը, զանգվածների կողմից ցանկության բացակայությունը` անգամ սեփական սահմանադրական իրավունքներն իմանալու և պաշտպանելու: Այս ամենը թույլ է տալիս հակաիսլամական ծայրահեղ կազմակերպություններին իսլամի դեմ քարոզչություն ծավալելու:
Իսլամը, որպես աշխարհայացքային համակարգ, ունի մարդու իրավունքների իր տեսակետը: Ղուրանում խոսվում է հավասարության, հավատքի ազատության, մասնավոր սեփականության և այլ իրավունքների մասին` ներառելով տնտեսական, սոցիալական և քաղաքացիական իրավունքներ:
Ինչպես հետագայում կտեսնենք, Շարիաթը` իսլամի գլխավոր օրենքը, կարգավորում է մարդու կյանքի բոլոր բնագավառները` առանց բացառության:

Ղուրան

Մարդու իրավունքներն իսլամի մեջ
Գլոբալացվող աշխարհում մարդկությանը հուզող կարևորագույն խնդիրներից մեկը բարոյական ավանդական նորմերի համատեղելիությունն է մարդու իրավունքների և ազատությունների ժամանակակից սկզբունքների հետ: Ուսումնասիրողները, մասնավորապես, նշում են, որ քրիստոնեական արժեքներից հեռացած Արևմուտքը շփոթում է մարդու իրավունքներն «ամեն ինչ թույլատրելի է» դրույթի հետ:
Ներկայումս ի հայտ են գալիս քաղաքակրթական նոր մոտեցումներ, որոնք կասկածի տակ են դնում մարդու իրավունքների արևմտյան հայեցակարգը (մասնավորապես 1948-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը) և առաջարկում են մարդու իրավունքների այլ հայեցակարգեր: Ասվածի ապացույց է 2005թ. ապրիլին Համաշխարհային ռուսական ազգային 10-րդ հավաքում ընդունված «Մարդու իրավունքների և արժանապատվության հռչակագիրը»: Հավաքի մասնակիցները Read more »

ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԷԹՆԻԿ ԳՈՅՈՒԹՅԱՆ ՊՐՈԲԼԵՄՆԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ


( Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի կիրառման հիմնավորման նոր փաստարկներ )

Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնիշխանության պաշտպանության հարցը Ադրբեջանի կազմից դուրս հիմնավորելու կարևորագույն կռվաններից մեկը նրանց` որպես ազգային փոքրամասնության ինքնորոշման իրավունքն է: Ինքնորոշման իրավունքի սոսկական փաստից զատ հայերի ինքնորոշման իրավունքի կիրառումը Ադրբեջանում հիմնավորվում է, ի թիվս այլոց նաև, գուցե նախ և առաջ, Ադրբեջանի տարածքում և կազմում հայերի էթնիկ գոյատևման անհնարինությամբ: Այս իմաստով դիվանագիտական բանակցություններում թերի է օգտագործվում կամ բոլորովին չի օգտագործվում ներկայիս Ադրբեջանի տարածքում ապրող տեղաբնիկ, պատմական Կովկասյան Աղվանքի դեռևս պահպանված այլ ազգային փոքրամասնությունների էթնիկ գոյության անհնարինության փաստարկը: Մինչդեռ այստեղ լուրջ խնդիրներ կան:
Մի կողմ թողնելով ազգային քաղաքականությունը Ադրբեջանում առհասարակ, դիտարկենք Ադրբեջանի պաշտոնական և փաստական վերաբերմունքը Ադրբեջանի տարածքում դեռևս պահպանված տեղաբնիկ էթնիկ խմբերի հանդեպ: Կոնկրետ այս հարցի շուրջ սույն հոդվածում դատողությունները սահմանափակվում են պաշտոնական տեղեկագրերով և Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի շրջանակներում տարվող քաղաքականությամբ:


Առաջին փաստաթուղթը,- Ադրբեջանի կառավարության առաջին պաշտոնական զեկույցն է Ազգային փոքրամասնությունների շրջանակային կոնվենցիայի կատարման ընթացքի վերաբերյալ, որը Եվրոպայի խորհրդին է ներկայացվել 2002թ,որի վերաբերյալ Read more »

ՈՒժ և ուժի սպառնալիք չգործադրելու սկզբունքի էությունը և վեճերի խաղաղ կարգավորումը

Ցանկացած երևույթի` այս դեպքում ուժ և ուժի սպառնալիք չգործադրելու սկզբունքի էությունը ըմբռնելու համար մենք պետք է անդրադառնանք նրա պատմական, հոգեբանական, տնտեսական և սոցիալ-քաղաքական գործոններին: Այս սկզբունքի պատմական ծագմանը նախ և առաջ անդրադառնանք հայոց պատմության տեսանկյունից և նոր միայն անդրադառնանք սկզբունքի ծագման համաշխարհային պատմությանը:
Հայոց պատմության մեջ ուժ և ուժի սպառնալիք չգործադրելու սկսբունքը ամրապնդվեց Ք. Ա. առաջ 66 թ.-ին Արտաշատում` Տիգրան Մեծի և հռումեական զորավար Պոմպեոսի միջև կնքված Արտաշատի պայմանագրով: Ըստ այդ պայմանագրի Մեծ Հայքը զրկվում է բռնազավթմամբ` ուժի գործադրմամբ նվաճված տարածքներից, բայց և այնպես Մեծ Հայքը պահպանում է իր սեփական տարածքը և մնում է ամբողջական:Այդ ժամանակ Տիգրան Մեծը 75ամյա ծերունի էր և նա Պոմպեոսի ճամբար գնաց մենակ և անզեն:Այս արարքը միանշանակ դիվանագիտական քայլ էր, որը ապացուցում էր Տիգրան Մեծի խոստումը` արտահայտված գործով: Մեջբերում եմ.«Մենք խոստանում ենք այլևս ուժ չգործադրել, չպատերազմել և լինել հռոմեական ժողովրդի բարեկամը և դաշնակիցը:

Տիգրան Մեծը մետաղադրամի վրա

Համաշխարհային պատմության մեջ այս սկզբունքը ամրապնդվեց համաշխարհային երկու պատերազմների ժամանակահատվածում:
Ուժի չգործադրման սկզբունքի և վեճերի խաղաղ կարգավորման էությունը արտացոլված էր նաև Ազգերի Լիգայի Կանոնադրության 12 հոդվածում, որտեղ նշվում էր, որ պետությունները պարտավոր Read more »

ԵՄ-ում որոշումների ընդունման գործընթացի մեջ ներգրավված սուբյեկտները

ԵՄ-ում որոշումների ընդունման գործընթացի մեջ
ներգրավված սուբյեկտները
Որոշումների ընդունման մեխանիզմը ցանկացած կառույցի գործողության անհրաժեշտ նախապայման է: Եվրամիությունն այս ուղղությամբ լուրջ հաջողություններ է գրանցել:
ԵՄ-ում որոշումների ընդունման գործընթացի մեջ ներգրավված են մի քանի ինստիտուտ: ԵՄ-ի ոչ մի կառույց իրավունք չունի ինքնուրույն օրենսդրական ակտեր ընդունել. ինստիտուտները պետք է համագործակցեն միմյանց հետ: Որոշումների ընդունման գործընթացին մասնակցում են Եվրահանձնաժողովը, Եվրոպական Խորհրդարանը, Եվրամիության Խորհուրդը: Մեծամասամբ նոր իրավական ակտերն առաջարկվում են Եվրահանձնաժողովի, ընդունվում` ԵՄ-ի Խորհրդի կողմից` Եվրախորհրդարանի հետ համատեղ:
Եվրահանձնաժողովը ԵՄ-ի քաղաքականապես անկախ ինստիտուտ է, որը ներկայացնում է ԵՄ-ի շահերը: Այն ԵՄ-ի ինստիտուցիոնալ համակարգի շարժիչ ուժն է և հանդես է գալիս օրենսդրական նախաձեռնություններով, առաջարկում քաղաքակա-նության և գործունեության ծրագիր, պատասխանատու է Եվրախորհրդարանի և ԵՄ-ի Խորհրդի որոշումների իրականացման համար: Հանձնաժողովը կազմված է յուրաքանչյուր անդամ-պետությունից մեկական ներկայացուցչից: Վերջիններս պարտավոր են գործել հօգուտ ԵՄ-ի շահերի և չպետք է հանձնարարություններ ստանան ազգային իշխանություններից: Ոչ պաշտոնապես, Հանձնաժողովի անդամները հայտնի են որպես հանձնակատարներ: Եվրախորհրդարանի յուրաքանչյուր ընտրությունից վեց ամիս առաջ (5 տարին մեկ անգամ) ընտրվում է նոր Հանձնաժողով:


Եվրահանձնաժողովի նախագահը կարևոր դեր է կատարում ԵՄ-ի Խորհրդի և Եվրախորհրդարանի հետ բանակցությունների, Հանձնաժողովի ընդհանուր քաղաքականության Read more »

Պետք է արդյոք սոցիալ, տնտեսական, մշակութային իրավունքները գերակայեն քաղ., քաղաքաց. իրավունքերի նկատմամբ

Այս հարցը տարբեր իրավաբական գրականության մեջ տարակարծությունների տեղիք է տալիս: Պետք է արդյոք սոցիալ, տնտեսական, մշակութային իրավունքներն առավելություն ունենան քաղաքական և քաղաքացիական իրավունքների նկատմամբ: Քաղաքական և քաղաքացիական իրավունքները մարֆուն տրված հնարավորություն են մասնակցելու պետության կառավարմանը և քաղաքական իշխանությունների ձևավորմանը: Ի տարբերություն մարդու բնական իրավունքների և ազատությունների , որը յուրաքանչյուր մարդու պատկանում է ի ծնե, քաղաքական և քաղաքացիական իրավունքները կապված են անձի ` տվյալ պետության քաղաքացի լինելու հանգամանքի հետ : Սակայն քաղաքացիության հետ կապված այս իրավունքների կապը չի նշանակում, որ դրանք երկրորդական են և կախված են պետության կամքից: Մյուս կողմից մարդու համար կենսական նշանակություն ունի նրա նյութական և հոգևոր պահանջմունքների բավարարումը: Մարդը, ապրելով առօրյա կյանքում, բնականաբար պետք է սնվի, ունենա հագուստ և կենսաապահովման այլ բարիքներ: Մարդկանց մեծ մասը չի կարող լուծել այս խնդիրները միայն իր սեփական ուժերով: Անհրաժեշտություն է առաջանում պաշտպանել մարդու կենսական շահերը կենսական շահերը սոցիալական անարդարություններից: Այն իրականացվում է պետության կողմից մարդուն սոցիալական, տնտեսական, մշակութային իրավունքներ վերապահելու միջոցով:

Այդ իրավունքները ինըստինքյան մարդու համար չեն ապահովում նյութական և հոգևոր բարիքների առատություն: Իսկապես, ինչքան էլ գեղեցիկ բառերով դրանք գրված լինեն Read more »

Միջազգային իրավունքի սկզբունքներ

Միջազգային իրավունքի հիմնական սկզբունքները

1.Միջազգաին իրավունքի հիմնական սկզբունքների հասկացությունը
Միջազգային իրավունքի հիմնական սկզբունքները միջազգային իրավունքի սուբյեկտների վարքագծի հիմքում ընկած ելակետային, ղեկավար դրույթներ են: Դրանք իրենցից ներկայացնում են միջազգային հարաբերությունների ոլորտում ձևավորված պրակտիկայի առավել ընդհանուր արտացոլումը: Միջազգային իրավունքի սկզբունքը միջազգային իրավունքի նորմ է, որը պարտադիր բնույթ ունի բոլոր սուբյեկտների համար, ինչը պայմանավորված է միջազգային հարաբերությունների կարգավորման ոլորտում դրանց ունեցած կարևորությամբ: Իրավունքի սկզբունքը օբյեկտիվ իրականության, միջազգային պրակտիկայի , հասարակական զարգացման արտացոլումն է , այլ ոչ թէ այս գործընթացների վերաբերյալ սուբյեկտիվ պատկերացումները: Միջազգային իրավունքի սկզբունքներին հետևելը խիստ պարտադիր է : Փոփոխել միջազգային իրավունքի սկզբունքները կարելի է միայն փոխելով միջազգային պրակտիկան , ինչը առանձին պետություններ կամ պետությունների խումբ անել չեն կարող:

Միջազգային իրավունքի սկզբունքները միաժամանակ 2 ֆունկցիա են կատարում ` նպաստում են միջազգային հարաբերությունների կանոնակարգմանը և ամրագրում են միջազգային հարաբերությունների ոլորտում առաջացող նոր երևույթները ` այդպիսով նպաստելով Read more »

Կանանց իրավունքներ

Կանանց հանդեպ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիան ՀՀ-ում

Կանանց իրավահավասարության հիմնական սկզբունքը ձևակերպված է Կանանց հանդեպ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայում, որն ուժի մեջ է մտել 1981 թվականին: Բացի հիմնական խնդիրներին անդրադառնալուց, Կոնվենցիան նաև պարզորոշում է կանանց հանդեպ ակնհայտ խտրականության բնագավառները, ներառյալ մասնակցությունը հասարակական կյանքին, ամուսնությունը, ընտանեկան կյանքը և աշխատանքը: Կոնվենցիան սահմանում է հատուկ նպատակներ ու միջոցներ` այդ բոլոր բնագավառներում իրավահավասարության ապահովման համար:

Վավերացնելով կոնվենցիան, անդամ պետությունները պայմանավորվում են հետևյալի մասին`

 Տղամարդկանց և կանանց իրավահավասարության սկզբունքը մտցնել իրենց ազգային օռենսդրության մեջ,

 Ձեռնարկել համապատասխան օրենսդրական և այլ միջոցառումներ, ներառյալ այնպիսի պատժամիջոցներ, որոնք կարգելեն որևէ խտրականություն կանանց հանդեպ,

 Ազգային իրավասու դատարանների և այլ հասարակական հիմնարկների Read more »

Մոսկվան երրորդ Հռոմն է

<<Երրորդ Հռոմը>>-ի տեսությունը եվրոպական պատմակրոնական և քաղաքական հոսանք է, որն օգտագործվել է և շարունակում է օգտագործվել որոշ երկրների` որպես Հռոմեական կայսրության հետնորդների հատուկ կրոնական և քաղաքական դերը մատնանշելու համար:
Այս հոսանքը, որը հիմնված է <<կայսրության փոխադրման>> (լատ. translatio imperii) տեսության վրա, օգտագործվում էր` օրինականացնելու այս կամ այն միապետության հավակնությունները` որպես Բյուզանդիայի հետնորդների, օրինականացնելու համար: Այս գաղափարը ներկայումս առավելապես օգտագործվում է ռուսական քաղաքական մտքի կողմից <<Մոսկվան երրորդ Հռոմն է>> տեսության տեսքով:


Մինչ <<Մոսկվան երրորդ Հռոմն է>> տեսությանն անդրադառնալը` դիտարկենք, թե ինչպես է առաջացել Read more »

Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքի և միջոցների ձևավորման ու զարգացման պատմությունը

Պատերազմի և խաղաղության հարաբերակցությունը
Խաղաղությունը մի վիճակ է, որը բնութագրվում է հանգստությամբ, հանդարտությամբ և անհանգստություններից զերծ լինելով: Ռազմական և քաղաքական տեսնակյունից խաղաղությունը նշանակում է այնպիսի բռնություններից ազատություն, ինչպիսիք են պատերազմն ու ապստամբությունները: Այն չի նշանակում մարդկանց միջև կատարյալ ներդաշնակութույուն: Անգամ խաղաղ ժամանակ մարդիկ մասնակցում են կոնֆլիկտների այնպիսի ձևերի, ինչպիսիք են բանավեճերըը, դատավարությունները, մարզական հակամարտությունները և ընտրարշավները:


Պատմության ընթացքում մարդկանց մեծամասնությունը միշտ ցանկացել է երկարատև խաղաղություն: Կրոնները և փիլիսոփաները կոչ են Read more »

Վեճերի լուծումը ԱՀԿ-ում

ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

ՄԱԳՀ-ն կոչված էր կարգավորելու համաշխարհային առևտուրը միակողմ գործողությունները կանխելու միջոցով: Այն գոյատևել է 50 տարի և ապացուցել է իր գործունակությունը որպես բազմակողմ առևտուրը կարգավորող իրավական հիմք: Երկրորդ ՀամաշխարհայիԱռևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հիմնադրվել է 1995 թ.: Այն հանդիսանում է Մաքսի և առևտրի գլխավոր համաձայնագրի (ՄԱԳՀ), (որը կնքվել է անմիջապես 2-րդ Համաշխարհային պատերազմից հետո 1947թ.) իրավահաջորդը:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո միջազգային առևտուրը մեծ զարգացում ապրեց: Առևտրի զարգացման հետ մեկտեղ ՄԱԳՀ-ի նպատակները աստիճանաբար ընդլայնվում էին և այն վեր էր ածվում պետությունների առևտրային հիմնական միավորման:
ՄԱԳՀ-ի դերի բարձրացման հետ մեկտեղ նկատելի էր դառնում նրանում բարեփոխումներ կատարելու անհրաժեշտությունը:
ՄԱԳՀ-ի համակարգը զարգանում էր առևտրային բանակցությունների (ռաունդների) միջոցով: Առաջին ռաունդներում հիմնականում քննարկվել են մաքսերը կրճատելու հարցերը, բայց ավելի ուշ բանակցությունները ընդգրկել են այլ ոլորտներ, այնպիսիք ինչպիսին են հակադեպինգային և ոչ մաքսային միջոցները: Վերջին ռաունդում 1986-1994թթ, Ուրուգվայական ռաունդը հանգեցրեց ԱՀԿ-ի ձևավորմանը, որը զգալիորեն ընդարձակեց ՄԱԳՀ-ի գործունեության ոլորտը, տարածելով այն նաև մտավոր սեփականության առևտրային ծառայությունների և արդյունքի վրա: Այսպիսով ՄԱԳՀ-ի մեխանիզմը կատարելագործվեց և հարմարեցվեց ժամանակակից առևտրի զարգացման փուլին: Բացի այդ, ՄԱԳՀ-ի համակարգը, փաստացի միջազգային կազմակերպություն էր, բայց իրավական տեսանկյունից այն այդպիսին չէր:
Իսկ ԱՀԿ-ն այն միաժամանակ միջազգային կազմակերպություն է, ինչպես նաև իրավական փաստաթղթերի համակարգ է, իր բնույթով նաև բազմակողմ առևտրային համակարգ է, որը սահմանում է պետությունների իրավունքների և պարտականությունները միջազգային առևտրի ոլորտում: ԱՀԿ-ի իրավական հիմքն են կազմում Մաքսերի և առևտրի գլխավոր համաձայնագիրը 1994թ. խմբագրությամբ, Ծառայությունների առևտրի մասին գլխավոր համաձայնագիրը, Մտավոր սեփականության իրավունքների առևտրի հայեցակետերի մասին համաձայնությունը,Գյուղատնտեսության մասին համաձայնագիրը,Տեքստիլի և հագուստի վերաբերյալ համաձայնագիրը,Առևտրում տնտեսական խոչընդոտների մասին համաձայնագիրը և այլ համաձայնագրեր: Ընդհանուր առմամբ Ուրուգվայական ռաունդում ընդունվել է 56 փաստաթղթեր (համաձայնագրեր,պայմանագրեր,որոշումներ ), որոնք կազմում են ԱՀԿ-ի իրավական հիմքը:


ԱՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որի նպատակն է միջազգային առևտրի ազատականացումը և անդամ պետությունների Read more »

Follow

Get every new post delivered to your Inbox.