Մարդու իրավունքներն իսլամում

Այսօր իսլամ ասելով` առաջին հերթին հասկանում ենք «իսլամական ֆունդամենտալիզմը», որն էլ ստեղծում է հիմնական պատկերացումը համաշխարհային այդ կրոնի նկատմամբ: Մինչդեռ հասարակական կյանքի իրավական, սոցիալական և տնտեսական նորմերը այնպիսի մանրամասնությամբ են նկարագրված մահմեդականների սուրբ գրքում` Ղուրանում, որ շատ իսլամագետների կարծիքով, կարող են համեմատվել Մարդու իրավունքների դեկլարացիայի հետ :
Հաճախ իսլամի վերաբերյալ բացասական կարծիքի ձևավորման առիթ են տալիս նաև իսլամական պետություններում պետական կառավարման մարմինների կողմից լրատվական գործընթացների վրա տոտալ հսկողության սահմանումը, բնակչության քաղաքական պասիվությունը, զանգվածների կողմից ցանկության բացակայությունը` անգամ սեփական սահմանադրական իրավունքներն իմանալու և պաշտպանելու: Այս ամենը թույլ է տալիս հակաիսլամական ծայրահեղ կազմակերպություններին իսլամի դեմ քարոզչություն ծավալելու:
Իսլամը, որպես աշխարհայացքային համակարգ, ունի մարդու իրավունքների իր տեսակետը: Ղուրանում խոսվում է հավասարության, հավատքի ազատության, մասնավոր սեփականության և այլ իրավունքների մասին` ներառելով տնտեսական, սոցիալական և քաղաքացիական իրավունքներ:
Ինչպես հետագայում կտեսնենք, Շարիաթը` իսլամի գլխավոր օրենքը, կարգավորում է մարդու կյանքի բոլոր բնագավառները` առանց բացառության:

Ղուրան

Մարդու իրավունքներն իսլամի մեջ
Գլոբալացվող աշխարհում մարդկությանը հուզող կարևորագույն խնդիրներից մեկը բարոյական ավանդական նորմերի համատեղելիությունն է մարդու իրավունքների և ազատությունների ժամանակակից սկզբունքների հետ: Ուսումնասիրողները, մասնավորապես, նշում են, որ քրիստոնեական արժեքներից հեռացած Արևմուտքը շփոթում է մարդու իրավունքներն «ամեն ինչ թույլատրելի է» դրույթի հետ:
Ներկայումս ի հայտ են գալիս քաղաքակրթական նոր մոտեցումներ, որոնք կասկածի տակ են դնում մարդու իրավունքների արևմտյան հայեցակարգը (մասնավորապես 1948-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը) և առաջարկում են մարդու իրավունքների այլ հայեցակարգեր: Ասվածի ապացույց է 2005թ. ապրիլին Համաշխարհային ռուսական ազգային 10-րդ հավաքում ընդունված «Մարդու իրավունքների և արժանապատվության հռչակագիրը»: Հավաքի մասնակիցները Continue reading

ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԷԹՆԻԿ ԳՈՅՈՒԹՅԱՆ ՊՐՈԲԼԵՄՆԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ


( Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի կիրառման հիմնավորման նոր փաստարկներ )

Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնիշխանության պաշտպանության հարցը Ադրբեջանի կազմից դուրս հիմնավորելու կարևորագույն կռվաններից մեկը նրանց` որպես ազգային փոքրամասնության ինքնորոշման իրավունքն է: Ինքնորոշման իրավունքի սոսկական փաստից զատ հայերի ինքնորոշման իրավունքի կիրառումը Ադրբեջանում հիմնավորվում է, ի թիվս այլոց նաև, գուցե նախ և առաջ, Ադրբեջանի տարածքում և կազմում հայերի էթնիկ գոյատևման անհնարինությամբ: Այս իմաստով դիվանագիտական բանակցություններում թերի է օգտագործվում կամ բոլորովին չի օգտագործվում ներկայիս Ադրբեջանի տարածքում ապրող տեղաբնիկ, պատմական Կովկասյան Աղվանքի դեռևս պահպանված այլ ազգային փոքրամասնությունների էթնիկ գոյության անհնարինության փաստարկը: Մինչդեռ այստեղ լուրջ խնդիրներ կան:
Մի կողմ թողնելով ազգային քաղաքականությունը Ադրբեջանում առհասարակ, դիտարկենք Ադրբեջանի պաշտոնական և փաստական վերաբերմունքը Ադրբեջանի տարածքում դեռևս պահպանված տեղաբնիկ էթնիկ խմբերի հանդեպ: Կոնկրետ այս հարցի շուրջ սույն հոդվածում դատողությունները սահմանափակվում են պաշտոնական տեղեկագրերով և Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի շրջանակներում տարվող քաղաքականությամբ:


Առաջին փաստաթուղթը,- Ադրբեջանի կառավարության առաջին պաշտոնական զեկույցն է Ազգային փոքրամասնությունների շրջանակային կոնվենցիայի կատարման ընթացքի վերաբերյալ, որը Եվրոպայի խորհրդին է ներկայացվել 2002թ,որի վերաբերյալ Continue reading

ՈՒժ և ուժի սպառնալիք չգործադրելու սկզբունքի էությունը և վեճերի խաղաղ կարգավորումը

Ցանկացած երևույթի` այս դեպքում ուժ և ուժի սպառնալիք չգործադրելու սկզբունքի էությունը ըմբռնելու համար մենք պետք է անդրադառնանք նրա պատմական, հոգեբանական, տնտեսական և սոցիալ-քաղաքական գործոններին: Այս սկզբունքի պատմական ծագմանը նախ և առաջ անդրադառնանք հայոց պատմության տեսանկյունից և նոր միայն անդրադառնանք սկզբունքի ծագման համաշխարհային պատմությանը:
Հայոց պատմության մեջ ուժ և ուժի սպառնալիք չգործադրելու սկսբունքը ամրապնդվեց Ք. Ա. առաջ 66 թ.-ին Արտաշատում` Տիգրան Մեծի և հռումեական զորավար Պոմպեոսի միջև կնքված Արտաշատի պայմանագրով: Ըստ այդ պայմանագրի Մեծ Հայքը զրկվում է բռնազավթմամբ` ուժի գործադրմամբ նվաճված տարածքներից, բայց և այնպես Մեծ Հայքը պահպանում է իր սեփական տարածքը և մնում է ամբողջական:Այդ ժամանակ Տիգրան Մեծը 75ամյա ծերունի էր և նա Պոմպեոսի ճամբար գնաց մենակ և անզեն:Այս արարքը միանշանակ դիվանագիտական քայլ էր, որը ապացուցում էր Տիգրան Մեծի խոստումը` արտահայտված գործով: Մեջբերում եմ.«Մենք խոստանում ենք այլևս ուժ չգործադրել, չպատերազմել և լինել հռոմեական ժողովրդի բարեկամը և դաշնակիցը:

Տիգրան Մեծը մետաղադրամի վրա

Համաշխարհային պատմության մեջ այս սկզբունքը ամրապնդվեց համաշխարհային երկու պատերազմների ժամանակահատվածում:
Ուժի չգործադրման սկզբունքի և վեճերի խաղաղ կարգավորման էությունը արտացոլված էր նաև Ազգերի Լիգայի Կանոնադրության 12 հոդվածում, որտեղ նշվում էր, որ պետությունները պարտավոր Continue reading

ԵՄ-ում որոշումների ընդունման գործընթացի մեջ ներգրավված սուբյեկտները

ԵՄ-ում որոշումների ընդունման գործընթացի մեջ
ներգրավված սուբյեկտները
Որոշումների ընդունման մեխանիզմը ցանկացած կառույցի գործողության անհրաժեշտ նախապայման է: Եվրամիությունն այս ուղղությամբ լուրջ հաջողություններ է գրանցել:
ԵՄ-ում որոշումների ընդունման գործընթացի մեջ ներգրավված են մի քանի ինստիտուտ: ԵՄ-ի ոչ մի կառույց իրավունք չունի ինքնուրույն օրենսդրական ակտեր ընդունել. ինստիտուտները պետք է համագործակցեն միմյանց հետ: Որոշումների ընդունման գործընթացին մասնակցում են Եվրահանձնաժողովը, Եվրոպական Խորհրդարանը, Եվրամիության Խորհուրդը: Մեծամասամբ նոր իրավական ակտերն առաջարկվում են Եվրահանձնաժողովի, ընդունվում` ԵՄ-ի Խորհրդի կողմից` Եվրախորհրդարանի հետ համատեղ:
Եվրահանձնաժողովը ԵՄ-ի քաղաքականապես անկախ ինստիտուտ է, որը ներկայացնում է ԵՄ-ի շահերը: Այն ԵՄ-ի ինստիտուցիոնալ համակարգի շարժիչ ուժն է և հանդես է գալիս օրենսդրական նախաձեռնություններով, առաջարկում քաղաքակա-նության և գործունեության ծրագիր, պատասխանատու է Եվրախորհրդարանի և ԵՄ-ի Խորհրդի որոշումների իրականացման համար: Հանձնաժողովը կազմված է յուրաքանչյուր անդամ-պետությունից մեկական ներկայացուցչից: Վերջիններս պարտավոր են գործել հօգուտ ԵՄ-ի շահերի և չպետք է հանձնարարություններ ստանան ազգային իշխանություններից: Ոչ պաշտոնապես, Հանձնաժողովի անդամները հայտնի են որպես հանձնակատարներ: Եվրախորհրդարանի յուրաքանչյուր ընտրությունից վեց ամիս առաջ (5 տարին մեկ անգամ) ընտրվում է նոր Հանձնաժողով:


Եվրահանձնաժողովի նախագահը կարևոր դեր է կատարում ԵՄ-ի Խորհրդի և Եվրախորհրդարանի հետ բանակցությունների, Հանձնաժողովի ընդհանուր քաղաքականության Continue reading

Պետք է արդյոք սոցիալ, տնտեսական, մշակութային իրավունքները գերակայեն քաղ., քաղաքաց. իրավունքերի նկատմամբ

Այս հարցը տարբեր իրավաբական գրականության մեջ տարակարծությունների տեղիք է տալիս: Պետք է արդյոք սոցիալ, տնտեսական, մշակութային իրավունքներն առավելություն ունենան քաղաքական և քաղաքացիական իրավունքների նկատմամբ: Քաղաքական և քաղաքացիական իրավունքները մարֆուն տրված հնարավորություն են մասնակցելու պետության կառավարմանը և քաղաքական իշխանությունների ձևավորմանը: Ի տարբերություն մարդու բնական իրավունքների և ազատությունների , որը յուրաքանչյուր մարդու պատկանում է ի ծնե, քաղաքական և քաղաքացիական իրավունքները կապված են անձի ` տվյալ պետության քաղաքացի լինելու հանգամանքի հետ : Սակայն քաղաքացիության հետ կապված այս իրավունքների կապը չի նշանակում, որ դրանք երկրորդական են և կախված են պետության կամքից: Մյուս կողմից մարդու համար կենսական նշանակություն ունի նրա նյութական և հոգևոր պահանջմունքների բավարարումը: Մարդը, ապրելով առօրյա կյանքում, բնականաբար պետք է սնվի, ունենա հագուստ և կենսաապահովման այլ բարիքներ: Մարդկանց մեծ մասը չի կարող լուծել այս խնդիրները միայն իր սեփական ուժերով: Անհրաժեշտություն է առաջանում պաշտպանել մարդու կենսական շահերը կենսական շահերը սոցիալական անարդարություններից: Այն իրականացվում է պետության կողմից մարդուն սոցիալական, տնտեսական, մշակութային իրավունքներ վերապահելու միջոցով:

Այդ իրավունքները ինըստինքյան մարդու համար չեն ապահովում նյութական և հոգևոր բարիքների առատություն: Իսկապես, ինչքան էլ գեղեցիկ բառերով դրանք գրված լինեն Continue reading

Միջազգային իրավունքի սկզբունքներ

Միջազգային իրավունքի հիմնական սկզբունքները

1.Միջազգաին իրավունքի հիմնական սկզբունքների հասկացությունը
Միջազգային իրավունքի հիմնական սկզբունքները միջազգային իրավունքի սուբյեկտների վարքագծի հիմքում ընկած ելակետային, ղեկավար դրույթներ են: Դրանք իրենցից ներկայացնում են միջազգային հարաբերությունների ոլորտում ձևավորված պրակտիկայի առավել ընդհանուր արտացոլումը: Միջազգային իրավունքի սկզբունքը միջազգային իրավունքի նորմ է, որը պարտադիր բնույթ ունի բոլոր սուբյեկտների համար, ինչը պայմանավորված է միջազգային հարաբերությունների կարգավորման ոլորտում դրանց ունեցած կարևորությամբ: Իրավունքի սկզբունքը օբյեկտիվ իրականության, միջազգային պրակտիկայի , հասարակական զարգացման արտացոլումն է , այլ ոչ թէ այս գործընթացների վերաբերյալ սուբյեկտիվ պատկերացումները: Միջազգային իրավունքի սկզբունքներին հետևելը խիստ պարտադիր է : Փոփոխել միջազգային իրավունքի սկզբունքները կարելի է միայն փոխելով միջազգային պրակտիկան , ինչը առանձին պետություններ կամ պետությունների խումբ անել չեն կարող:

Միջազգային իրավունքի սկզբունքները միաժամանակ 2 ֆունկցիա են կատարում ` նպաստում են միջազգային հարաբերությունների կանոնակարգմանը և ամրագրում են միջազգային հարաբերությունների ոլորտում առաջացող նոր երևույթները ` այդպիսով նպաստելով Continue reading

Կանանց իրավունքներ

Կանանց հանդեպ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիան ՀՀ-ում

Կանանց իրավահավասարության հիմնական սկզբունքը ձևակերպված է Կանանց հանդեպ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայում, որն ուժի մեջ է մտել 1981 թվականին: Բացի հիմնական խնդիրներին անդրադառնալուց, Կոնվենցիան նաև պարզորոշում է կանանց հանդեպ ակնհայտ խտրականության բնագավառները, ներառյալ մասնակցությունը հասարակական կյանքին, ամուսնությունը, ընտանեկան կյանքը և աշխատանքը: Կոնվենցիան սահմանում է հատուկ նպատակներ ու միջոցներ` այդ բոլոր բնագավառներում իրավահավասարության ապահովման համար:

Վավերացնելով կոնվենցիան, անդամ պետությունները պայմանավորվում են հետևյալի մասին`

 Տղամարդկանց և կանանց իրավահավասարության սկզբունքը մտցնել իրենց ազգային օռենսդրության մեջ,

 Ձեռնարկել համապատասխան օրենսդրական և այլ միջոցառումներ, ներառյալ այնպիսի պատժամիջոցներ, որոնք կարգելեն որևէ խտրականություն կանանց հանդեպ,

 Ազգային իրավասու դատարանների և այլ հասարակական հիմնարկների Continue reading