Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքի և միջոցների ձևավորման ու զարգացման պատմությունը

Պատերազմի և խաղաղության հարաբերակցությունը
Խաղաղությունը մի վիճակ է, որը բնութագրվում է հանգստությամբ, հանդարտությամբ և անհանգստություններից զերծ լինելով: Ռազմական և քաղաքական տեսնակյունից խաղաղությունը նշանակում է այնպիսի բռնություններից ազատություն, ինչպիսիք են պատերազմն ու ապստամբությունները: Այն չի նշանակում մարդկանց միջև կատարյալ ներդաշնակութույուն: Անգամ խաղաղ ժամանակ մարդիկ մասնակցում են կոնֆլիկտների այնպիսի ձևերի, ինչպիսիք են բանավեճերըը, դատավարությունները, մարզական հակամարտությունները և ընտրարշավները:


Պատմության ընթացքում մարդկանց մեծամասնությունը միշտ ցանկացել է երկարատև խաղաղություն: Կրոնները և փիլիսոփաները կոչ են Continue reading